Սնունդը և առողջությունը
Կոլայի ազդեցությունն օրգանիզմի վրա. ankakh.com
Ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում մեկ բաժակ գազավորված ըմպելիքից հետո: Ահա մի քանի կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական ընդհանուր մեխանիզմներ: Ամենաառաջին ռեակցիաները կապված են շաքարի մուտքի հետ. 9 թեյի գդալ շաքարը (օրական նորմը) հայտնվում է ստամոքսաղիքային տրակտում` ստիպելով ենթաստամոքսագեղձին արյան մեջ ինսուլինի բավականին չափաբաժին փոխանցել, ինչի հետևանքով լյարդը սկսում է լարված աշխատել, տեղի է ունենում ինսուլինի մակարդակի բարձրացում:
Մոտավորապես 40 րոպեից հետո կոֆեինի ներծծումն ավարտվում է, որն այնքան էլ «անմեղ» չէ: Այն սկսում է գրգռիչ ազդեցությունը: Բբերը լայնանում են, բարձրանում է զարկերակային ճնշումը, շրջափակվում են ադենոզային ռեցեպտորները: Դա իր հերթին նպաստում է գրգռվածության առաջացմանն ու վանում քնելու ցանկությունը: Դրանից հետո օրգանիզմում մեծանում է դոֆամին հորմոնի քանակը, որը խթանում է ուղեղի հաճույքի կենտրոնը` առաջացնելով հաճելի զգացումներ կապված ըմպելիքը խմելու հետ:
Դրա ուժեղ միզամուղ հատկության հետևանքով ոսկրերում գտնվող կալցիումը, մագնեզիումը, ցինկն ու նատրիումը, էլեկտրոլիտներն ու ջուրը դուրս են գալիս օրգանիզմից: Դրանից մեկ ժամ հետո դառնում ենք նյարդային ու ընկճված:
Սրանք, ի դեպ, կոլայի մեկանգամյա ընդունման հետևանքներն են, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տևական օգտագործման դեպքում:
Պայթուցիկ խառնուրդ
Օրգանիզմին անհանգստություն պատճառող բաղադրիչներն են կոլայի մեջ պարունակվող շաքարը, կոֆեինը, օրթոֆոսֆորային կամ կիտրոնաթթուն և ածխաթթու գազը:
Մեծ քանակությամբ շաքարը չի կարող ազդեցություն չունենալ ենթաստամոքսային գեղձի ու ներզատիչ համակարգի գործունեության ակտիվության վրա: Բացի այդ, այն նպաստում է կարիեսի բարդացմանն ու խորացմանը` դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով բերանի խոռոչում միկոօրգանիզմների բազմացման համար: Իսկ եթե փորձենք շաքարը փոխարինել ցածրկալորիական փոխարինիչներով, ապա նման փոխարինումը, պարզվում է, ավելի վտանգավոր է: Այդ փոխարինիչների մեծ մասը միզաքարային հիվանդություններ կարող են առաջացնել (քսիլիտ, սորբիտոլ), մյուսները` (ասպարտամ) ալերգիկ ռեակցիաներ, իսկ երրորդները` քաղցկեղածին հիվանդություններ (սախարին, ցիկլոմատ):
Լիմոնադների մեջ որպես պահածոյացնող են օգտագործվում թթուները (կիտրոնաթթուն կամ օրթոֆոսֆորայինը): Դրանք բարերար ազդեցություն չունեն աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև կարող են միկրովնասվածքներ առաջացնել բերանում` բացասաբար ազդելով ատամների էմալի վրա: Պարբերաբար այդ ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է ոսկրերից կալցիումի (ինչը հատկապես անհրաժեշտ է աճող օրգանիզմին) «լվացմանը»: Կալցիումի անբավարարությունը կարող է հանգեցնել օստեոպորոզի ու, որպես հետևանք, ոսկրերի փխրունության:
Չնայած ժամանակակից բաղադրատոմսում կոկաինը փոխարինվել է կոֆեինով` որպես տոնուսը բարձրացնող միջոց, սակայն հայտնի է, որ այն ևս կախվածություն է առաջացնում: Կոֆեինի ազդեցությունը նյարդային համակարգի վրա գրգռվածություն է առաջացնում, ինչը բոլորովին ցանկալի չէ երեխաների պարագայում, ովքեր, առանց այդ էլ, հակված են հոգեզգացմունքային անկայունության:
Ամենավտանգավոր բաղադրիչն այս ըմպելիքում ածխաթթու գազն է, որը թեև ինքնին զգալի վնաս չի պատճառում, սակայն կարող է զկրտոց ու փորափքանք առաջացնել: Դա հատկապես տհաճություն է պատճառում մարսողական համակարգի հիվանդություններ ունեցողներին:
Բացի այդ, կոլայի մշտական օգտագործումը կարող է ախտահարել մկանները. այսպիսի տեղեկություն է հրապարակվել International Journal of Clinical Practice հանդեսում, որտեղ նկարագրվել են դեպքեր, երբ օրական մի քանի լիտր «փրփրան» ըմպելիքի օգտագործումը հոգնածության զգացման, ախորժակի կորստի, սրտխառնոցի, սրտի անոթների անցանելիության խաթարման է հանգեցրել: Դա կրկին պայմանավորված է կալցիումի լվացման ու գլյուկոզայի և կոֆեինի մեծ խտությունների ազդեցությամբ: Իսկ կալիումի ցածր մակարդակը (հիպոկալեմիան) կարող է թուլության, սրտի առիթմիայի և անգամ կաթվածահարության պատճառ լինել:
Դրա համար տարատեսակ լիմոնադների, փրփրան ըմպելիքների օգտագործումը չի խրախուսվում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների, առավել ևս հղիների ու կերակրող մայրերի դեպքում: Առողջ հասուն մարդը կարող է իրեն թույլ տալ ժամանակ առ ժամանակ օգտագործել նման ըմպելիք, սակայն դրանով տարվել չարժե:
Coca-Cola-յի ազդեցությունն օրգանիզմի վրա չափազանց մեծ է: Այն կարող է կենցաղում օգտագործվել որպես մաքրող միջոց:
- ԱՄՆ ճանապարհային ոստիկանությունը միշտ պարեկային ավտոմեքենայում 8 լ կոլա է ունենում, որ վթարի դեպքում իսկույն ճանապարհից լվանա արյան հետքերը:
- Զուգարանակոնքը լվանալու համար պարզապես կոլան լցրեք կոնքի մեջ, ապա մեկ ժամից ջուրը քաշեք:
- Քրոմապատ իրերի վրայից ժանգի հետքը վերացնելու համար այն շփեք կոլայի մեջ թրջած փայլաթիթեղով:
- Կեղտոտ հագուստը մինչև լվանալը թրջեք կոլայով, ապա լվացեք սովորականի պես:
- Ասում են, որ կոլայի ակտիվ բաղադրիչ կիտրոնաթթուն 4 օրում կարող է նույնիսկ եղունգը լուծել:
- Կոլայով են մաքրում նաև մեքենայի շարժիչը հենց իրենք` կոլայի մատակարարները:
- Եթե կաթսան այրվել է, ապա մեջը կարելի է կոլա լցնել: Եռացնելուց հետո կաթսան նախնական տեսքի կգա:
- Եթե մազերը ներկել եք ու այդ գույնը չափազանց վառ է թվում, ապա կոլան գունաբացելու հարմար միջոց է:
- Հին կոպեկները կարելի է փայլեցնել կոլայով:
- Կոլան լցրեք թեյնիկի մեջ, թողեք մեկ օր, ապա լվացեք. այն կմաքրի նստվածքը:
- Կոլան թանձրահյութն ավելի նրբահամ կդարձնի, պետք է խառնել 1:1 հարաբերությամբ:
- Եթե հավը կամ ճուտը մինչ եփելը կոլայի մեջ թաթախեք, ապա միսն ավելի համեղ կստացվի:
- Կոլան կբարելավի մազերի որակը, եթե ողողեք դրանով, ապա նոր միայն չորացնեք:
Գուցե ժամանակն է կոլայի կիրառության ոլորտը փոխել: Չէ՞ որ այն երեխաները շատ են սիրում, ու նրանց մերժելն էլ դժվար է: Ուստի, եթե տանը կոլա է հայտնվել, ապա դուք արդեն գիտեք դրա կիրառման օգտակար տարբերակները:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն